Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.10.2016 | 00:02

Որդյա՛կ, անձնատուր մի՛ եղիր հեշտասիրությանը և թշնամիներից ոտնակոխ չես լինի։ Մի՛ ուրախացիր փափուկ կյանքով և մի՛ կապվիր դրա հետ։ Գրավ դրած և պարտք վերցրած փողերով մի՛ աղքատացիր, քանզի հարբեցող մշակը նույնպես հարստության չի հասնի։


Սիրաքի իմաստությունը 18. 30-33

Դիտվել է՝ 2407

Մեկնաբանություններ